Նիկոլ Փաշինյանը հետապնդում է առանձնատան մոտ գտնվող շակալներին

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց կառավարական իրեն հատկացված պետական առանձնատուննն ու հարակից տարածքը: Նա ասաց, որ տարածքում ապրում է Սերժ Սարգսյանը՝ ժամանակավոր, Էդվարդ Նալբանդյանը՝ ժամանակավոր, Գագիկ Հարությունյանը, որը կարծես թե նույնպես ժամանակավոր է: Փաշինյանը հեռվի ցուցադրեց նաեւ Սերժ Սարգսյանի առանձնատունը: Նա ասաց, որ հանրությանը հետաքրքրում է՝ հանդիպո՞ւմ է Փաշինյանը իր հարեւանին՝ Սերժ Սարգսյանին: Վարչապետը տեղեկացրեց, որ դեռ չի հանդիպել ոչ նրան, ոչ էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ապրում են այդ տարածքում. «Տղաս՝ Աշոտը, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին, հանդիպում չի եղել: Ես ոչ մեկին չեմ հանդիպել այստեղ ինչքան գիտեմ, այստեղ Գագիկ Հարությունյանն է նաեւ ապրում»:

Փաշինյանի դուստրը տեղեկացրեց, որ տարածքում կա նաեւ եկեղեցի: Վարչապետը, ցուցադրելով առանձնատան տարածքում այգին, շրջակայքը, մի ուշագրավ դեպք պատմեց. «Երեկ դուրս էինք եկել զբոսնելու եւ մեր դիմացից երկու շնագայլ վազեց՝ վայրի կենդանիներ եւ դա շատ տարօրինակ էր: Շնագայլ՝ շակալ կամ չախկալ: Դա շատ հետաքրքիր էր: Տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներ նույնպես կան, նրանք իրենց այստեղ այնքան լավ են զգում, որքան բարձրաստիճան պաշտոնյաները»

Երեկ երեկոյան վարչապետը կրկին ուղիղ եթեր դուրս եկավ,իսկ տեսանյութին կից գրել է. «Էս էլ շակալներից մեկը: Լավ չի երեւում, բայց ձայնը լավ լսվում է»:

Понравилась статья? Поделиться с друзьями: