Հայկական X Factor 4 նախագծից հայտնի Միրիամ Բաղդասարյանը, որը մրցում էր Էրիկի թիմում, կանադական «Ձայնը» նախագծում հիացրել է ժյուրիի բոլոր անդամներին՝ նրանց ստիպելով շրջվել իր ելույթի ժամանակ:
Ժյուրիի չորս անդամները՝ Լարա Ֆաբիանը, Գարուն, Ալեքս Նեւսկին ու Լապուանտը խնդրում էին հայուհուն ընտրել հենց իրեն: Միրիամը մարզիչներից նախապատվությունը տվել է Լարա Ֆաբիանին:
Եվ ահա, հերթական մենամարտ փուլի ժամանակ Միարիամը հիացրեց ու զարմացրեց ժյուրիի անդամներին, իսկ Լառա ֆաբիանին հուզեց ու ստիպեց համոզվել, որ նման մասնակցի իզուր չէ իր թիմում ներառել։