Հայ տղայի հերթական ապշեցուցիչ կատարումը գերմանական «Ձայնը» նախագծում․․․ Անվերջ ծափահարություններ ու հիացական խոսքեր

Եւս մեկ հայ իր փայլուն կատարմամբ եւ դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։

Ծագումով հայ 11-ամյա Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող «The Voice Kids» երաժշտական մրցույթի «կույր լսումներ» փուլում:

Այս փուլում Դավիթը կատարել է James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հանյտնի երգը։ Առաջին իսկ փուլից Դավիթը փայլել է իր երաժշտական ունակություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին, որ Դավիթը իրենց թիմ գնա։

Տեղեկացնենք, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը կրկին փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Տղան կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան «Մեծագույն շոումեն» մյուզիքլից:

Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: «The Voice Kids 2019»-ի հաղթող են ճանաչվել Mimi և Josefin քույրերը:

աղբյուր

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: