Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը

Տեսագրությունն արվել է պանորամային տեսախցիկով, և օգտատերերը հնարավորություն են ունեցել ականատես լինեն վայրէջքի ընթացքին։

Տեսնում ենք, թե ինչպես է SSJ ինքնաթիռը վայրէջքից առաջ մի քանի անգամ քթային և հետևի հատվածով հարվածում թռիչքուղուն։

Նշվում է, որ տեսագրությունն արվել է այնպիսի կողմից, որը նախկինում հասանելի չի եղել։ Այստեղ երևում է նաև, թե ինչպես են փորձում տարհանել ուղևորներին։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մայիսի 5-ին, երբ ինքնաթիռը վթարային վայրէջք էր կատարել Մոսկվայի «Շերեմետեւո»
օդանավակայան: «Աերոֆլոտ»-ի Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հրդեհի զոհ է դարձել 41 մարդ:

աղբյուր

(Visited 282 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: