Ինչպես պետք է մաքրեք Ձեր ներքնակը, որպեսզի այն միշտ թարմ և մաքուր տեսք ունենա

Քնի հիգիենան շատ կարևոր է։ Մենք շատ ժամերենք անցկացնում անկողնում, և շատ կարևոր է, որ այն ոչ միայն հարմարավետ լինի, այլև մաքուր: Սա կարևոր է յուրաքանչյուր մարդու առողջության համար։

Ահա, թե ինչպես կարելի է կրկին վերադարձնել ներքնակի մաքրությունն ու թարմությունը:

Անհրաժեշտ է.

  • 235 մլ 3% ջրածնի պերօքսիդ,
  • 3 ճաշի գդալ խմորի սոդա,
  • Հեղուկ օճառ կամ աման լվացող միջոց։

Պատրաստումը.

  1. Խառնեք սոդան ու ջրածնի պերօքսիդը և լցրեք հեղուկացրի մեջ։
  2. Սոդայի լուծարվելուց հետո խառնուրդին ավելացրեք օճառի կամ աման լվացող միջոցի մի քանի կաթիլ։
  3. Թափահարեք շիշը, որպեսզի բաղադրիչները խառնվեն։

Ուշադրություն. Այս խառնուրդը չպետք է պահպանվի, քանի որ այն կորցնում է իր հատկությունները: Այն պետք է պատրաստվի մաքրման գործընթացից անմիջապես առաջ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 318 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: