Էրիկի «Սիրո պшնդեմիшյի» шռшջին հիթն шրդեն 1 մլն դիտում ունի. երգչի սիրո пւժը՝ նոր шլբոմում

Երգիչ Էրիկն արտակարգ դրության ընթացքում ունեցած ժամանակը օգտագործեց ոչ թե պարապուրդի մատնվելու, այլ հետաքրքիր գաղափար կյանքի կոչելու համար. նախորդ շաբաթ նա իր լսարանին ներկայացրեց 5 երգից բաղկացած վիզուալ ալբոմը՝ ժամանակակից մարտահրավների շնչով ու ժամանակակից մարտահրավերների լեզվով՝ «Սիրո պանդեմիա»:Այս ալբոմում Էրիկը ներկայացնում է սիրո իր բանաձևը, ի վերջո, բոլոր մարտահրավերնեը հաղթահարվում են սիրո ուժով:

Երգչի նոր ալբոմը միանգամից արժանացավ լսարանի ուշադրությանը. քաղաքի տարբեր անկյուններից կարելի է լսել Էրիկի նոր երգերը: Առավել լայն տարածում գտավ «Քանի կամ» երգը, որը թողարկումից 10 օր անց հատել է 1 միլիոն դիտումների սահմանը: Երգիչն այս մասին կիսվել է Ինստագրամի իր էջում: Միլիոնին է մոտենում նաև «Սիրտս ցավի» երգը:Ի դեպ, երգերից 3-ի՝ «Քանի օր, քանի գիշեր»-ի, «Իմ ու քո»-ի, «Lovi Lovi»-ի երաժշտությունների հեղինակը հենց Էրիկն է:Այս ալբոմի մասին խոսելիս Էրիկը սոցցանցային իր էջերում նշել է. «Ստեղծագործություններից յուրաքանչյուրը կոչված է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ, անկախ պայմաններից, սերը մեր ուժն է, հույսը և ապագան»:


 աղբյուր

 

(Visited 103 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: