Երեկ տեղի ունեցավ դերասան և հումորիստ Վահե Զիրոյան-ի եղբոր՝ Հովհաննես Զիրոյանի հարսանիքը։
StarNews-ը հետևեց հարսանեկան ողջ ընթացքին և ներկայացրեց ամենահետաքրքիր ու հիշարժան դրվագները։
Այսօր ձեզ ենք ներկայացնում հարսանիքի ամենահուզիչ կադրերից մեկը։ Այդ պահը, երբ Վահե Զիրոյանը և իր երկու եղբայրները միասին պարեցին իրենց մայրիկի հետ, առանձնահատուկ ջերմություն ու հուզմունք պարգևեց ներկաներին։ Մայրիկի ժպիտը, որդիների գրկախառնություններն ու միասնական պարը դարձան երեկոյի ամենազգացմունքային դրվագներից մեկը՝ լի սիրով, ընտանիքի ուժով և անկեղծ երջանկությամբ։