14-ամյա ռումինացի Լորելայ Մոսնեգուտուն ծնվել է առանց ձեռքերի, իսկ մայրը, տեսնելով նորածինին, անմիջապես լքել է նրան։ Սոցիալական աշխատողներից մեկն այնքան էր տոգորվել փոքրիկ հրաշքի պատմությամբ, որ որդեգրեց աղջկան: Լորելայը մինչև 3 տարեկանը ոչ մի բառ չի ասել։ Որքան մեծանում էր, այնքան ավելի անհարմար էր զգում իրեն: Սակայն խիզախ փոքրիկ աղջիկը սովորեց ամեն ինչ անել ոտքերով` ուտել, նկարել, օգտագործել նոութբուք և նույնիսկ դաշնամուր նվագել:
Շուտով խնամատար մայրը հայտնաբերեց, որ աղջիկը շատ հզոր ձայն ունի։ Նա որոշեց զարգացնել Լորելայի այս տաղանդը, և երեխան սկսեց զբաղվել վոկալով: Աղջիկը որոշեց մասնակցել «Ռումինիան տաղանդ ունի» շոուին, որպեսզի ամբողջ աշխարհն իմանա իր շնորհի մասին։ Սկզբում աղջիկը բարձրացավ բեմ և սկսեց ոտքերով դաշնամուր նվագել։ Հանդիսատեսը հուզմունքից քարացել էր։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն