«Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի»․ Սերգեյ Լազարևը հայուհու ելույթի մասին

«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка все вместе!» երաժշտական մրցույթում մեծ ֆուրոր է առաջացրել երգչուհի Լուսինե Հարությունովան, ով կատարել է «Human» հիթը:

Լուսինեն 29 տարեկան է և մրցույթին մասնակցել է եկել Կրասնոդարից։ Ինչպես երգչուհին պատմելով իր մասին նշում է, որ պրոֆեսոնալ վոկալով չի զբաղվել և մասնագիտությամբ էկոնոմիստ մենեջեր է։ նա երկար տարիներ աշխատել է խանութում, որպես վաճառող, այնուհետև մենեջեր և այլն։

Սակայն Լուսինեն խոստովանում է, որ միշտ զգացել է, որ այս կկանքում դա չէ եղել իր կոչումը։ Նրան միշտ գրավել է երգեցողությունը և դա է եղել պատճառը, որ նա գործին զուգահեռ երեկոյան ելույթներ է ունեցել ակումբներում ու ռեստորաններում։

Ի վերջո նրա սերը բեմի հանդեմ, նրան բերեց դեպի այս մրցույթ, որտեղ լուսինեն իր ելույթով ուղակի ցնցեց ժյուրիի անդամներին։

«Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի»,-ասաց Սերգեյ Լազարևը:
«Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան խոստովանել է, որ Լուսինեի վոկալից նա փշաքաղվել է։

Լուսինեն 100 միավորից հավաքեց 99 և լավագույն եռյակում զբաղեցրեց առաջին տեղը:

https://armbest.ru

(Visited 154 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: