«Ես առանց քեզ». Ձախ Հարութն իր նոր տեսահոլովակը նվիրել է կնոջ հիշատակին.
Բոլորի կողմից սիրված Ձախ Հարութը ապրիլի 7-ին ներկայացրել է իր վաղուց հայտնի «Ես առանց քեզ» երգի նոր տեսահոլովակը, որը նվիրել է կնոջ՝ Ռուզաննա Փամբուկչյանի հիշատակին:
Նշենք, որ արտիստը բազմիցս հարցազրույցների ժամանակ խոսել է կնոջ կորստյան մասին, թե ինչպես է նրա մահվանից հետո իր կյանքը նմանվել, իր խոսքերով, «սև-ճերմակ փչացած հեռուստացույցի»:
Հուզիչ այս երգի տեսահոլովակը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: