2016 թվականին Ռեբեկա Մոնտանոն աշխատում էր սուպերմարկետի դրամարկղում, երբ երիտասարդ մայրը իր փոքր աղջկան գրկած մոտեցավ նրան, որպեսզի վճարի գնումների համար։
— Կինը մոտեցավ, որ վճարի և ես խոսում էի երեխայի հետ` փորձելով նրա մոտ ժպիտ առաջացնել։ Հանկարծ այնպիսի տպավորություն էր, որ կնոջ աչքերի դիմաց սևացավ և ես զգացի, որ մի բան այն չէ, — ասում է Ռեբեկան։
Ես հարցրեցի արդյոք ամեն ինչ կարգին է, սակայն կինը չպատասխանեց և սկսեց օրորվել։ Ես հասկացա, որ ավելի լավ է վերցնեմ երեխային նրա ձեռքից։ Կինը ընկավ գետնին և ես ուրիշ հաճախորդի կանչեցի՝ օգնելու համար, իսկ հետո շտապ օգնություն զանգահարեցի, — պատմում է դրամարկղի աշխատակիցը։
Երեխայի մոր մոտ էպիլեպսիայի նոպա էր։
Մայրերը և տատիկները ամեն հարցում առաջին հերթին մտածում են երեխաների մասին։ Ես ուղղակի ուզում էի փրկեի երեխային վնասվածքներից, եթե աղջիկը ընկներ մոր հետ գետնին․․․,- բացատրում է Ռեբեկան։
Մոտակայքով անցնող ոստիկանները գովաբանեցին դրամրկղի աշխատկցին օգնության համար։
Երեխայի մայրը տառապում է էպիլեպսիայով 9 տարեկանից, սակայն սա առաջին դեպքն էր, երբ կինը չէր զգացել, որ նոպան մոտենում է։
— Սովորաբար նոպայից առաջ ես զգում եմ գլխապտույտ, —ասում է կինը։
Մայրը ի սրտե շնորհակալություն էր հայտնել Ռեբեկային՝ իր աղջկան փրկելու համար