Ալեն Սիմոնյանը դիմում է Ռուբեն Վարդանյանին
Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմում է Ռուբեն Վարդանյանին, քանի որ, ըստ նրա ունեցած տեղեկությունների, ժամանակին Յուրի Վարդանյանին տրված տարածքը վաճառվել է վերջինիս կողմից: Իսկ այժմ այդ տարածքը հայտնվել է Ամերիաբանկի հաշվեկշռի վրա:
Ժամանակին երբ Ռուբեն վարդանյանը վերանորոգում է իրականացրել այն դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է, ցանկություն է ունեցել բարեկարգել նաև տվյալ դպրոցամերձ տարածքը, սակայն նրան թույլ չեն տվել, քանի որ քաղաքապետարանին չի պատկանել այդ տարածքը: Այժմ Ալեն Սիմոնյանը դիմում է Ռուբեն Վարդանյանին, որպես տվյալ տարածքի սեփականատիրոջ՝ այն բարեկարգելու խնդրանքով: