«39-Ում Կյանքը Նոր Է Սկսվում». Նազենի Հովհաննիսյանի Գրառումը՝ Տարեդարձի Առթիվ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը. հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ կանանցից մեկը դարձավ 39 տարեկան: Տարեդարձի առթիվ Նազենին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.

«Էդպես էլ չհասկացա՝ էդ երբ 4 տարեկանից հասա չորս տասնամյակ… Ամեն ապրածդ տարին հեռացնում է քեզ կյանքից, բայց մոտեցնում ինքդ քեզ:

Թե սովորեցիր, որ չես կարող փոխել աշխարհը, կհասկանաս, որ փոխել է պետք միայն ինքդ քեզ: Իսկ դրա համար պիտի անկեղծ լինես՝ թերություններիդ, թուլություններիդ ու տկարությանդ նկատմամբ:

Այլապես չես փոխվի, չես փոխի: Կընկճվես:

39- տարեկանում հասկանում ես, որ ապրածդ տարիներն արդեն րոպեներով են հաշվվելու, ուրեմն ընդամեմը ՄԻ ՇՈւՆՉ է մնում, որ հասցնես կիսատ թողածդ ու կիսատ փոխածդ՝ինքդ քեզ… Իսկ մենք մանր բաների վրա մի ամբողջ կյանք ենք ծախսում: Մեզ տրված անգինը՝ մանրադրամի վերածում…

Աստված էնքան սիրուն աշխարհ էր մեզ տվել, մենք գոնե պիտի սովորեինք արժանի լինել, պահպանել, ու ավելացնել…

Ես էդպես էլ չեմ հասկանա, թե մարդն ինչպե՞ս է անսեր ապրում, և ինչու՞…

Մեզ շրջապատողների մեծ մասն ավելի վատ բան է անում, ապրում է նրանց հետ ում չի սիրում, կամ, որ առավել սարսափելի է՝ ում նկատմամբ անտարբեր է: Ո՞նց են տարիներով իրար թունավորելով ապրում, ափսոս չե՞ն…

Իմ 39-ում ես նորից հասկացա, որ չեմ ապրի նրա հետ՝ ում չեմ սիրում, ընկեր չեմ լինի նրան՝ ում չեմ հարգում, օգնության ձեռք չեմ մեկնի նրան, ով նախ ինքն իրեն չի ուզում օգնել:

Ես հասկացա նորից, որ Մայրիկիս նման միշտ կներեմ, Հայրիկիս պես՝ չեմ ճկվի երբեք:

Իհարկե ճիշտ են ասում. 39- ում կյանքը նոր է սկսվում, իմը, որ հաստատ…սկսվում է նորից՝ զրոյից, երբ հենման կետդ միայն դու ես ու քո խիղճը: Ու կամ դու «կհաղթես» կյանքին, կամ ինքը քեզ:)

Տեսնենք))) Ինչպիսին էլ ընթացքը լինի, վերջում ես հաստատ կժպտամ, լայն ու սրտանց կժպտամ էն լեցուն կյանքին,թեկուզ ցավով ու կորուստներով լի, որում մի վայրկյան անգամ առանց սեր չապրեցի: Փառք Աստծո:

հուլիսի 18. 2021թ. Երևան»:

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: