Քո ընտանիքն են եղել, չես կարող դեն շպրտել… Տարիներ շարունակ քո խաղընկերներն են եղել…

Ամալյա Հովհաննիսյանի Liferoom հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Արմինե Պողոսյանը, ով մի շարք անկեղծ խոստովանություններ և բացահայտումներ էր արել։  

Դերասանուհին խոսել էր մի շարք անձնական և աշխատանքային թեմաների վերաբերյալ:

Հաղորդման ընթացքում նաև խոսվեց դերասանուհու նախկին խաղընկերների`Հայկո-Մկո զույգի և նրանց հետ շփում ունենալ-չունենալու մասին:

Դերասանուհու խոսքով`ինքը չի հանդիպել այս տարիների ընթացքում Հայկ Մարությանին, բայց Մկրտիչին հանդիպել է, խոսել են ջերմ, բայց որ ամենօրյա շփում, հանդիպումներ լինեն, դա չկա: Նրա խոսքով`իրենք մի ընտանիքի նման են եղել:

«Տարիներ շարունակ քո խաղընկերներն են եղել, քեզ հետ ստեղծագործել են, չես կարող ոչ մեկին դեն շպրտել, որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, փառք Աստծո ոչ մեկի հետ խնդիր չունեմ, երևի իմ տեսակից է, երբևէ մարդկանց հետ խնդիր չեմ ունեցել»,— նշել է դերասանուհին:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: