Դերասանը Ռաֆայել Երանոսյան հուզիչ գրառում է կատարել մահացած մայրիկի ծննդյան օրվան նվիրված
«Ու՞մ պատմեմ երազանքներիս մասին,
Ու՞մ հետ կիսվեմ իմ հաջողություններով,
Ու՞մ առաջ հաշվետու լինեմ,կրկնվող սխալներիս համար,
Եվ ու՞մ հոգու անդունդի մեջ ներում գտնեմ․․․
Ու՞մ մոտ տրտնջամ դեմքիս ժպտացող, բայց մեջքից հարվածող «ոխերիմ բարեկամից»
Ու՞մ ասեմ՝
«-Կներես,քո արցունքներն իմ բացթողումներն էին»։
Մամ․․․իմ առաջին բառ, իմ վերջին հույս և իմ հավերժ կարոտ․․․․ Երկնային ծնունդդ շնորհավոր ՄԱՄ»: