Starnews.am— ը գրում է
Դերասանուհի Աննա Հարությունյանն 10 տարվա վաղեմության արխիվային տեսանյութ է հրապարակել, որում կարդում է Համո Սահյանի «Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզանից» բանաստեղծությունը։

Ստորև ներկայացնենք նաև տվյալ գործը։
«Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից
Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից,
Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ,
Բայց դու հասկացիր , հասկացիր դու ինձ՝
Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ:
Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձնից,
Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու,
Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝
Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու:
Ու չեմ իմանում` փրկե՞լ ենք իրար,
Թե ամեն ինչից զրկել ենք իրար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աննա Հարությունյանը շարունակում է Միքայել Պողոսյանից բաժանվելուց հետո սիրային հրապարակումներ անել: Հավելենք, որ վերջին շրջանում Աննան պարբերաբար գրառումների, լուսանկարների, տեսանյութերի միջոցով ակնարկում է, որ սիրահարված է:
Աննան նաեւ անդադար խոսում է այն մասին, որ նոր կյանք է սկսել: Վերջերս նա ինստագրամյան սթորի էր հրապարակել, որին կից գրել էր. «Վերածնվեցի»: Հիշեցնենք, որ երկար տարիներ համացանցում քննարկվում էր Աննա Հարությունյանի և Միքայել Պողոսյանի սիրավեպը:
Այս առիթով Աննան ոչինչ չէր մեկնաբանում, սակայն նրան և Միքայել Պողոսյանին հաճախ կարելի էր տեսնել միասին: Հավելենք, որ արդեն ամիսներ է, ինչ նրանք բաժանվել են, մասնավոր զրույցներում դերասանուհին չի հերքում այդ տեղեկությունը։