Տաթևիկ և փոքրիկ Նժդեհի պատմությանը թերևս շատերը ծանոթացան ու հասցրեցին հուզվել այս պատմության մանրամասներով։
Ինչ խոսք, Տաթևի ու երեխայի հանդիպումը շատ ջերմ ու բուռն է, հույզերով լեցուն։
Տաթևը հանդիպման ժամանակ պարզել էր, որ Նժդեհը գրել և կարդալ չգիտի, մինչդեռ նրա տարեկիցները սովորում են արդեն չորրորդ դասարանում։ Նժդեհը կրթական ծրագրից հետ է մնացել, քանի որ նրա ուսումնական հարցերով զբաղվող չի եղել։
Տաթևն այս հարցին բավականին խիստ դիրքորոշում է տվել։ Նա Նժդեհին ասել է, որ պետք է անպայման տառերը սովորի, գրել ու կարդալ իմանա, որ նրան նամակ գրի՝ միևնույն ժամանակ նրան հեռախոս նվիրելով, որ այդ հեռախոսով կապի մեջ լինեն։
Ահա Նժդեհը փոքրիկ տեսանյութ է ուղարկել իր սիրելի Տաթևին՝ ցույց տալով, թե ինչպես է գրել երկու տառ, ապա նաև որոշ չափով կարողանում է կարդալ առաջին դասարանի ուսումնական նյութը։ Այս տեսանյութն էլ Տաթևն իր հերթին տեղադրել է իր հարթակում։