Հայ Բլոգերները մեծ դեր ունեն մեդիաոլորտում, և հաճախ նրանց բարձրացրած հարցերն ու խնդիրները կարևոր լուծումներ են առաջադրում։
Բլոգեր Կամիլլա Ահարոնյանը շաբաթներ առաջ իր միկրոբլոգում պատմել էր այն մասին, որ Դիլիջանում, հանգստի ժամանակ, սննդային թունավորում է ունեցել՝ KFC -ից օգտվելուց հետո։
Թեման կարծես թե փակվել էր, սակայն ոչ ընկերության աշխատակիցների համար, երեկ բլոգերը պատմել է ողջ պատմությունն ու նոր մանրամասներ հայտնել։