Սոֆյա Պողոսյանը՝ ամուսնու հետ ունեցած ճգնաժամի և երկրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

«No Ֆիլտր» հաղորդմանը հյուրընկալվել է դերասանուհի Սոֆյա Պողոսյանը։

Starnews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Սոֆյան անկեղծ խոսել է հետծննդաբերական դեպրեսիայի, հոգեբանին դիմելու կարևորության, երկրորդ երեխայի թեմայի և ամուսնու՝ Աշոտի Տեր-Մաթևոսյանի հետ հարաբերությունների մասին։

Արտաքինի մասին խոսելիս դերասանուհին նշել է, որ իր առջև նպատակ է դրել ապացուցելու, որ իրեն գլխավոր դերերի համար ընտրում են ոչ միայն արտաքինի պատճառով։

Սոֆյան պատմել է, որ կյանքի մի բարդ փուլում, չնայած ինքն էլ հոգեբան լինելով, չի կարողացել ինքնուրույն հաղթահարել իր վիճակը։

«Ցանկացած հոգեբան ունի հոգեբանի կարիք, որովհետև ինքդ քեզ հետ թերապիա անցկացնել հնարավոր չէ։ Նույնիսկ հարազատներդ չեն կարող օգնել։ Իմ հոգեբան լինելն ինձ օգնեց հասկանալ, որ պետք է դիմել մասնագետի։ Պետք չէ սպասել անդառնալի վիճակի, որպեսզի դիմես հոգեբանի, ցավոք՝ Հայաստանում հաճախ հենց այդպես են անում։ Ես ճանաչում եմ իմ հույզերն ու հոգեվիճակը և հասկանում եմ, թե երբ է ինձ օգնություն անհրաժեշտ»։

Դերասանուհու խոսքով՝ երեխայի ծնունդից հետո իր կյանքում տեղի են ունեցել կտրուկ փոփոխություններ, որոնք ուղեկցվել են հետծննդաբերական դեպրեսիայով։

«Դասական դեպրեսիա էր՝ իր բոլոր դրսևորումներով»։

Սոֆյան նաև անդրադարձել է ամուսնու հետ հարաբերություններին՝ նշելով, որ նրանք երբեք չեն թաքցրել իրենց ընտանեկան վեճերը սոցիալական հարթակներում.

«Մենք տրենդներին չենք հետևում և ինքներս ենք որոշում՝ որն է ճիշտ։ Մեր բարդ շրջանը որոշեցինք դնել արվեստի մեջ, որը արդյունքում դարձավ գեղեցիկ ներկայացում»։

Խոսելով երկրորդ երեխայի թեմայի մասին՝ Սոֆյան նշել է, որ չի սիրում հասարակության ճնշումը, որը խանգարում է մարդուն լսել իր ներքին ձայնը.

«Ես հասկացել եմ, որ հիմա պատրաստ չեմ այդ քայլին և չեմ վախենում այդ մասին բարձրաձայնել։ Այդ քայլին պետք է գնալ այն ժամանակ, երբ դու իսկապես պատրաստ ես ու ուզում ես, ոչ թե որովհետև “ժամանակն է”։ Չգիտեմ՝ ինչու բոլորը վստահ են, որ աղջիկ է լինելու», — եզրափակել է դերասանուհին։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: