Երգչուհի Սոնա Ռուբենյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակի մի հատված՝ անակնկալ մատուցելով երկրպագուներին։

Տեսանյութում երգչուհին երևում է կլորիկացած փորիկով, իսկ հրապարակմանը կից հայտնել է, որ ընտանիքում համալրում են սպասում։
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։
Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։
Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու։
Իսկ տեսահոլովակը՝ շուտով…»,- գրել է երգչուհին։
Սոնայի այս հրապարակումը մեծ ուրախությամբ են ընդունել նրա հետևորդներն ու գործընկերները, որոնք մեկնաբանություններում շնորհավորել են երգչուհուն:
StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին։