Սիրտս կտոր կտոր է լինում… Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին և գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն…

Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյաններն անդրադարձել են Հայաստանի հարավ-արևելյան սահմանին ընթացող ռազմական գործողություններին:

«Պատկերացրեք ձեր օրը սկսում եք այլ օրերի պես. արթնանում եք, համբուրում եք ձեր կնոջն ու երեխաներին և գնում աշխատանքի: Երեկոյան վերադառնում եք տուն, հավաքում առաջին անհրաժեշտության իրերն ու ձեր կնոջ ու երեխաների հետ վազում որքան հնարավոր է հեռու՝ թողնելով ընտանիքին և ընկերներին: Թողնում եք ամենը, ինչ ստեղծել եք և ձեր երկիրը՝ փրկելու ձեր ընտանիքի և ձեր կյանքը: Հիմա այս ամենը պատկերացրեք առանց կյանքի հարմարավետությունների, որոնք ունեք ԱՄՆ-ում: Պատկերացրեք, որ այս ամենը պիտի անեք առանց ֆինանսական միջոցների, առանց տրանսպորտի, առանց որևէ մեկի օգնության: Ցավոք Հայաստանում պատկերացնելու կարիք չկա. երեկվա դրությամբ դա իրականություն է և միակ նախազգուշացումը հրթիռներն էին, որոնք ընկել են մարդկանց բակերում: Աղոթե՛ք Հայաստանի համար»:

Կիսվելով իր էջում Քլոե Քարդաշյանը հավելել է. «Սիրտս կտոր կտոր է լինում»:

Ավելի վաղ այս հրապարակմամբ կիսվել էր Քիմի և Քլոեի կրտսեր եղբայրը` Ռոբերտը:

(Visited 59 times, 2 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: