«Սիրահարվել էի մի մարդու, ում հետ ապագա չունեի»․ Թամի Սահակյանը նախկին հարաբերությունների և նոր հարաբերություններ սկսելու մասին․ Բացառիկ

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանի հեղինակային «Liferoom» հաղորդման հյուրն էր դերասանուհի Թամի Սահակյանը։ StarNews-ը հետևել է զրույցին և առանձնացրել ամենահուզիչ ու անկեղծ հատվածները։

Զրույցի ընթացքում Թամի Սահակյանը խոսել է իր նախկին հարաբերությունների, հիասթափությունների և ներկայում սիրելի չունենալու մասին։ Նա խոստովանել է, որ երկար ժամանակ ընդհանրապես չի սիրահարվել և նույնիսկ իրեն թվացել է, թե այդ զգացմունքը իրեն «խորթ» է։

Հարցին՝ արդյոք երբևէ իսկապես սիրահարված եղել է, դերասանուհին պատասխանել է, որ դա տեղի է ունեցել միայն վերջին տարիներին, սակայն այդ հարաբերությունը ցանկալի ավարտ չի ունեցել։ Նրա խոսքով՝ սիրահարվելիս մարդը հաճախ «կուրանում» է և չի նկատում կարևոր մանրուքներ։

«Երբ սիրահարվում ես, շատ բաներ չես տեսնում… հետո, երևի Աստծո օգնությամբ, աչքերս բացվեցին ու հասկացա, որ այդ մարդը իմը չէ։ Ինձ համար ցավոտ է այն, որ ես սիրահարվել եմ մի մարդու, ում հետ ապագա չունեի»,– անկեղծացել է նա։

Թամի Սահակյանը նշել է, որ սկզբում հարաբերությունները շատ երջանիկ են եղել, սակայն ժամանակի ընթացքում սկսել է իրեն «խեղդված» զգալ այդ կապի մեջ և ի վերջո որոշել է ավարտել այն։

Դերասանուհու խոսքով՝ այս պահին իր կյանքի առաջնահերթությունը կարիերան է։ Նա նաև հավելել է, որ դեռ պատրաստ չէ նոր հարաբերությունների և իրեն լիովին հարմար է կենտրոնանալ աշխատանքի վրա՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Այս անկեղծ խոստովանությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է ճիշտ պահին հասկանալ ինքներդ ձեզ և չվախենալ դժվար, բայց անհրաժեշտ որոշումներ կայացնելուց։

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: