StarNews-ը նախորդ տարեվերջին առաջինն էր իր ընթերցողին հայտնել, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը կարծես թե բաժանվել են։
Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը քննարկում է այս թեման, իսկ Անդրեն ու Անին այս մասին դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել, փոխարենը երգչուհին էլ ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Րոպեներ առաջ Անդրեն հանդես եկավ նոր հրապարակումով. տեսանյութին կցված է Անդրեի նոր երգը:
Խոսքերը հետևյալն են`«Սերդ սուտ էր, կեղծ էր»:
Մեկնաբանությունների դաշտում հերթական անգամ այս հրապարակումը հետևորդները կապել են երգչի հնարավոր բաժանման հետ:
Նշենք, որ վերջերս`սիրո տոնին, Անդրեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ`դրան կցելով իր հայտնի երգերից մեկը,որը տարիների վաղեմություն ունի:
«Ով է քեզ գերել, ով է քեզ շեղել, դե ասա, ով է քեզ ինձ պես սիրել»,- ասվում էր երգում:
Թերևս այս հրապարակումը ևս կապ ուներ զույգի բաժանման հետ: