«Սա արդարացի որոշում չէ, մեր գործը սեզոնային է». Սարգիսն ու Մանոն կմիանան Կառավարության դիմաց կազմակերպվող ցույցին

Tert.amLife-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը, պատրաստվում են մասնակցել վաղը կառավարության դիմաց սպասվող ակցիային` խնդրելու պարետ Տիգրան Ավինյանին իրենց ոլորտի մարդկանց, ռեստորանային բիզնեսներին ևս թույլ տալ աշխատել որոշ սահմանափակումներով։

Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասաց, որ ամեն գործով էլ կարելի է զբաղվել` պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները և հետևողականությունը։

«Եթե բոլորս մի նավի մեջ ենք, ուրեմն մի նավի մեջ ենք։ Եթե բոլորս նավից դուրս ենք գալիս, հասկանանք, որ բոլորս պիտի դուրս գանք։ Եթե դռները բացում են, թող բոլոր դռները բացեն։ Սա արդարացի չէ։ Կարելի է հասկանալ, խորհրդակցել, լուծում գտնել,- ասաց նա ու հավելեց, որ իրենց գործը սեզոնային է։ -Մարդիկ 3-4 ամիս աշխատում են, 1 տարի ապրում։ Հիմա բոլորը բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել, որովհետև հույսը դրել էին այս 3-4 ամսվա վրա, գիտեին, որ մարդիկ շարունակելու են ամուսնանալ, միջոցառումներ կազմակերպել։ Վստահ, որ ամռանը գործ են ունենալու, վարկեր են վերցրել, ծրագրեր կազմել»։

Սարգիսը հասկանում է, որ մասսայական միջոցառումները վտանգավոր են, սակայն նկատում է, որ սրճարաններում էլ մարդիկ բավականին շատ են։

Նա շեշտեց, որ պատրաստ են քննարկումների, սահմանափակումների, բայց եթե բոլորի աշխատանքը բացվում է, իրենցը` ոչ, անհավասար պայմաններ են ստեղծվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

(Visited 332 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: