Հայ շոուբիզնեսում և մշակութային կյանքում վերջին տարիներին հաճախ են քննարկվում հայտնի զույգերի բաժանումները։ Թեև հանրային մարդիկ նախընտրում են անձնականը պահել փակ դռների հետևում, որոշ դեպքեր անխուսափելիորեն դառնում են հանրության ուշադրության կենտրոնում։
Անդրե և Անի Օհանյան
Անդրեի և Անի Օհանյանի աղմկահարույց բաժանումը վերջին շրջանում դարձել է հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Զույգը ամուսնացել էր 2023 թվականին, սակայն արդեն 2024 թվականի վերջից սկսեցին շրջանառվել խոսակցություններ նրանց բաժանման վերաբերյալ։ Շուտով Անդրեն և Անի Օհանյանը իրենց սոցիալական էջերից հեռացրին համատեղ բոլոր լուսանկարները և դադարեցին հետևել միմյանց Ինստագրամում։
Ավելի ուշ Անի Օհանյանը Ինստագրամի իր էջում գրառում կատարեց նախկին ամուսնու մասին՝ ակնարկելով, որ նրանց ընտանեկան կյանքը հարթ չի ընթացել։
«Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ»,– գրել էր երգչուհին։
Հիշեցնենք, որ զույգն ունի համատեղ դուստր։
Չնայած անձնական կյանքի փոփոխություններին՝ և՛ Անդրեն, և՛ Անի Օհանյանը շարունակում են ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալել։

Անահիտ Կիրակոսյան և Արտակ Սարգսյան
Օրեր առաջ Անահիտ Կիրակոսյանը սոցիալական ցանցերում հրապարակում էր արել, որը միանգամից գրավել է հանրության ուշադրությունը։ Նա լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Արտակ Սարգսյանի հետ և հայտնել, որ համատեղ 14 տարվա ամուսնությունից հետո իրենց ճանապարհները բաժանվում են։
Իր գրառման մեջ դերասանուհին նշել է, որ թեև նրանք այլևս ամուսիններ չեն, սակայն ընտանիքի հանդեպ հոգատարությունը և ընտանեկան արժեքները մնում են անփոփոխ։ Նրանք շարունակելու են միասին կրել իրենց ծնողական առաքելությունը՝ մնալով չորս զավակների ծնողներ, ինչպես նաև սիրող տատիկ և պապիկ իրենց թոռնիկների համար։

Ելենա Վարդանյան և Գարրի Թումանյան
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանն ու Գարրի Թումանյանն՝ ամուսնալուծվել են։ Նախկին ամուսինները այնուամենայնիվ պահպանում են ընկերական ջերմ հարաբերություններ և շարունակում են միասին դաստիարակել իրենց որդուն՝ Ալեքսանդրին։
Զույգը միասին էր դեռ 2011 թվականից։ Ավելի վաղ տված հարցազրույցում Ելենա Վարդանյանը նշել էր, որ շուրջ ութ տարի երեխա չեն ունեցել, իսկ 2018 թվականին ծնվել է նրանց որդին։ Զույգի ամուսնալուծվել է 2025 թվականին։

Տաթևիկ Ադումյան և Խաչատուր Ադումյան
Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն ու թարգմանիչ Խաչատուր Ադումյանը ևս բաժանվել են՝ մեկ տասնամյակից ավելի տևած համատեղ կյանքից հետո։ Տաթևիկ Ադումյանը չի ցանկանում մեկնաբանել ամուսնալուծության լուրը, սակայն նրա հրապարակած էմոցիոնալ գրառումները հուշում են անձնական կյանքի բարդ շրջանի մասին։
Հիշեցնենք, որ դերասանուհին դեռ 2024 թվականին հայտնել էր, որ սկսել է աշխատել ավելի խիտ գրաֆիկով՝ կենտրոնանալով մասնագիտական գործունեության վրա։

Աննա Դովլաթյան և Դավիթ Աղաջանյան
Դերասանուհի և երգչուհի Աննա Դովլաթյանը և դերասան Դավիթ Աղաջանյանը ամուսնացել էին 2018 թվականին։ Զույգը ունի համատեղ դուստր։
Բաժանման մասին լուրը հաստատել է հենց Աննա Դովլաթյանը՝ StarNews-ի հետ զրույցում նշելով.
«Այո, մենք բաժանվել ենք, դա իմ որոշումն է»։
Բաժանումից հետո նրանք դադարել են հետևել միմյանց սոցիալական ցանցերում, ինչպես նաև հեռացրել են համատեղ բոլոր լուսանկարները։ Զույգը ամուսնալուծվել է 2025թ․-ին։
