Երգիչ և ճանապարհորդ Վարդան Սարգսյանը շարունակում է կիսվել իր կյանքի ամենաթանկ պահերով։ Վերջին շրջանում նա հաճախ է հրապարակումներ անում իր փոքրիկ որդու հետ, որոնք անմիջապես ջերմ արձագանք են գտնում հետևորդների շրջանում։
Այս անգամ Վարդանը հրապարակել է նոր լուսանկար որդու հետ՝ կից գրելով հուզիչ ու անկեղծ խոսքեր, որոնք չեն կարող անտարբեր թողնել ոչ ոքի․
«Սա նորմալ սեր չէ… սա անիրական սեր է
Ոնց կարելի է էդքան սիրել մարդուն… դա միայն երեխայի դեպքում է լինում»։
Երգչի այս խոսքերը ևս մեկ անգամ ընդգծում են, թե որքան մեծ տեղ ունի որդին նրա կյանքում, և որքան նվիրված ու խորն է նրա հայրական սերը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ փոքրիկը դարձավ մեկ տարեկան, ինչի առթիվ Վարդան Սարգսյանն արել էր իր առաջին հրապարակումը՝ կիսվելով այդ կարևոր ու ուրախ իրադարձությամբ։ Նշենք, որ այդ օրը ևս լի էր ջերմությամբ ու սիրով, իսկ նրա գրառումները լայն տարածում գտան համացանցում։
