Շնորհակալ եմ Հայկոյին… Անահիտ Սիմոնյանի խոստովանությունը. չեք կարող պատկերացնել՝ ինչ է գրել (տեսանյութ)

Անահիտ Սիմոնյանը որդու հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ շուտով Արմանի ծնունդն է: Լուսանկարին կից նա գրել է հետևյալը.

«Սկսեմ շնորհակալությունից: Անսահման շնորհակալ եմ Աստծուն նման որդու համար:

Ես շնորհակալ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, որ 10 տարիների ընթացքում Արմանը նրանից այնքան բարություն, ջերմություն և
խորհուրդներ է ստացել, որ կհիշի ամբողջ կյանքում…

Շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք և շարունակենք ապրել։

Շնորհակալ եմ Արմանին, որ նա ինձ մայրանալու հնարավորությունը տվեց, և մեզ որպես ծնող ընտրեց:

Սա նրա առաջին ծննդյան օրն է առանց հայրիկի, բայց համոզված եմ, որ Հայկոն ամեն ինչ տեսնում է և ուրախ կլինի, եթե Արմանը երջանիկ լինի»։

Հավելենք, որ ավելի վաղ Անահիտը պարբերաբար նշում էր, թե որքան տխուր է իր համար առանց Հայկոյի:

Նա անկեղծացել էր, որ առանց Հայկոյի իրեն դժվար է տրվում նաեւ որդուն միայնակ խնամելը:

աղբյուր

(Visited 217 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: