Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը․ Սիրուշոն պատասխանել է փոխնակ մոր միջոցով երեխա ունենալու մասին լուրերին

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում անդրադարձել է այն լուրերին,  որ իբրև թե իր երեխաներին նա անձամբ չի լույս աշխարհ բերել։ Մասնավորապես երգչուհին տեսանյութ է հրապարակել ու կից գրառում է կատարել, որն էլ ներկայացնում ենք ստորև

«Արդեն երրորդ երեխայիս եմ ունենում ու արդեն երրորդ անգամ եմ լսում իմ մասին ամենամեծ անհեթեթություններից մեկը, որ երեխաներիս իրականում ինքս չեմ ունենում, իմ փոխարեն ուրիշն է դա անում: Առաջին երկու անգամը լուրջ չընդունեցի ու մտածեցի, եթե ուշադրություն չդարձնեմ, անիմաստ խոսակցությունը կմարի: Նաև փորձեցի այս անգամ ավելի շատ կիսվել այս շրջանի տեսանյութերով, բայց, փաստորեն, թեման դեռ կա, ընդ որում պատճառաբանությունն էլ այն է, որ նախընտրել եմ խնայել կազմվածքս:

Շատ ուրախ եմ, որ փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բժշկությունը բոլոր կանանց համար, ովքեր խնդիր ունեն, բայց ինձ մոտ նման միտք երբեք չի եղել ու դրա կարիքն էլ չի եղել:
Որքան էլ սովոր եմ, որ իմ տարբեր «ձեռքբերումներ» վերագրվում են բոլորին բացի ինձնից, այս մեկը, գոնե, թող մնա ինձ:

Ոչ կազմվածքիս մասին եմ մտածել, ոչ ժամանակիս, ոչ էլ աշխատանքիս: Արդեն երրորդ անգամ գնացել եմ այս քայլին` գիտակցելով բոլոր դժվարությունները ու շնորհակալ եմ եղել, որ բնությունն ինձ նման հնարավորություն է տվել ու դա համարել եմ իմ առաքելությունը»;

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sirusho (@sirushoofficial)

(Visited 321 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: