Նույն դեմքը․ աստղեր, որոնց արտաքին նմանությունը ձեզ շատ կզարմացնի (ֆոտո)

Կիրա Նայթլի եւ Նատալի Պորտման

Նատալի Պորտմանին անհավանական նմանության շնորհիվ Կիրա Նայթլին «Աստղային պատերազմներ» ֆիլմում հանդես է եկել նրա երկորյակի դերում։ Նույնիսկ նկարահանման հրապարակում աղջիկներին հաճախ շփոթել են, բայց նրանք սովորել են հումորով վերաբերել դրան։ Այսօր նրանց ետեւում են տասնյակ նշանավոր ու հայտնի դերեր, իսկ կինոմանները վաղուց դադարել են համեմատել նրանց։

Խավիեր Բարդեմ եւ Ջեֆրի Դին Մորգան

«Սա ծերերի տեղը չէ» ֆիլմի աստղ Խավիեր Բարդեմը Իսպանիայից է, իսկ նրա գործընկեր Ջեֆրի Դին Մորգանն ամերիկացի է։ Խավիերն ավելի հաճախ է նկարահանվում դրամատիկ ժապավեններում, իսկ Ջեֆրի Դինը նկարահանվում է հայտնի սերիալներում։ Այս երկու դերասանների նմանությունը պարզապես զարմանալի է թվում, դժվար է ազատվել այն կասկածից, որ նրանք չունեն ընդհանուր հարազատներ:

Ջենիֆեր Գարներ եւ Հիլարի Սուոնք

Հարցազրույցներից մեկում Հիլարի Սուոնքը խոստովանել է, որ իրեն մշտապես շփոթում են Ջենիֆեր Գարների հետ։ «Վերջերս ինձ փողոցում մոտեցավ մի տղամարդ եւ ասաց, որ իրեն դուր է եկել իմ դերը «Գնորդների դալլասյան ակումբը» ֆիլմում։ Բայց ես այնտեղ չեմ խաղացել, դա Ջենիֆերն է եղել», — ասել է աստղը:

Զոյի Սալդանա եւ Թենդի Նյուտոն

Հարցազրույցներից մեկում Զոյի Սալդանան բացահայտ խոստովանել է, որ դերասանուհի Թեդի Նյուտոնի հետ իրեն շփոթում է նույնիսկ հարազատ մայրը։ «Վերջերս մայրս ինձ ասաց. «Քո մասնակցությամբ սերիալը հեռարձակվու՞մ է HBO-ով»։ «Ո՞րը», — փորձեցի ճշտել մայրիկիցս։ «Վայրի Արեւմուտքի աշխարհը», — պատասխանեց նա։ Այնպես որ, դուք հասկանում եք, որ այնտեղ խաղում է Թենդին, այլ ոչ թե ես», — լրագրողներին պատմել է Զոյին։

աղբյուր

(Visited 27 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: