«Մեր հարաբերությունները շատ լուրջ են». Լիլիթ Բասյանն առաջին անգամ խոսում է սիրելիի և ընտանիք կազմելու մասին

Սննդաբան Լիլիթ Բասյանն Ինստագրամի իր էջում ընտրյալի հետ լուսանկար է հրապարակել, բայց ցույց չի տվել նրա դեմքը:

Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթն առաջին անգամ խոսել է ընտրյալի և ընտանիք կազմելու ցանկության մասին:

Լիլիթի խոսքով՝ սիրելիին հանդիպելուց հետո տպավորություն է, կարծես, ամբողջ կյանքում ճանաչել է նրան:

«Իմ կյանքում կա մարդ, մեր հարաբերությունները շատ լուրջ են: Ես ընտանիք շատ եմ սիրում, երազում եմ մեծ ընտանիք ունենալու մասին։ Այնպես չէ, որ ուղղակի ընկեր կամ կողակից ունեմ, մենք պատրաստվում ենք ընտանիք ստեղծել»,- ասաց նա:

Անդրադառնալով անձնական կյանքը հանրայնացնելուն՝ Լիլիթը նշեց, որ երբեք հատուկ որևէ բան չի արել։ «Չեմ սիրում խաղալ հանրության համար, երբ ինձ հարց են տալիս, անկեղծ ու հանգիստ պատասխանում եմ: Չեմ անում մի բան, որը պետք է թաքցնեմ: Նորմալ է, որ երիտասարդ կինն ուզում է կրկին ընտանիք կազմել: Եթե ինձ պետք է քննադատեն ընտանիք կազմելու համար, թող քննադատեն»:

Նշենք, որ Ալեքսանդր Բաբասյանի և Լիլիթ Բասյանի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ 2019 թվականին։ Զույգը որդի ունի։

ԱՂԲՅՈՒՐ

(Visited 167 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: