ՄԱԼԵՆԱՆ ԸՆԿԵԼ Է ԲԵՄԻՑ․ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՆԱԼ «ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ»

Երեւանում «Մանկական Եվրատեսիլի» հերթական փորձերից մեկի ընթացքում 2021 թվականին մրցույթը հաղթած Մալենան ընկել է բեմից։ Նա ստացել է քերծվածքներ, վնասվել է նրա ձեռքը։ Դա նկատելի էր նաեւ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ․ երգչուհու ձեռքը վիրակապված էր։

Համացանցում տարածվում են տեղեկություններ, թե վնասվածքի պատճառով հնարավոր է երգչուհին չկարողանա ելույթ ունենալ մրցութային համերգի ժամանակ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ելույթ կունենա,կբացի համերգային ծրագիրը, ավելին՝ երգչուհին այս օրերին շարունակում է մասնակցել փորձերին։

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: