Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանը հայտնի դարձավ «Կույր աշխարհ» հեռուստասերիալից, ինչից հետո «Վերջին զանգ» հեռուստանախագծում մասնակցությամբ էլ ավելի ամրապնդեց իր ճանաչվածությունն ու վայելեց հանրության սերը։ Դերասանուհու հասցեին հնչող դրական կարծիքները ակնհայտորեն շատ են,և բացասական կարծիքների հանդիպելը գրեթե անսպասելի է։
Սակայն օրերս Ռոզան իր ինստագրամյան էջի սթորի բաժնում կիսվել էր հենց այդպիսի «անսպասելի» նամակով։ Օգտատերերից մեկը նրան գրել էր՝ «ճակատդ ահավոր տգեղա», ինչին դերասանուհին պատասխանել էր հետևյալ կերպ․
«Շատ հազվադեպ եմ իմ էջում բացասական կարծիք հանդիպում ու սովորաբար միանգամից սև ցուցակ եմ ուղարկում, բայց դե ասենք ոնց սա չտեղադրեմ, դուք էլ տեսնեք իմ լուսապսակ ճակատը, մորաքույրը չի հավանում… Ես ձերը շատ եմ հավանում», — հեգնել էր դերասանուհին։