Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչյա Ղևոնդյանը: Նման հայտարարություն են տարածել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,-նշել են փաստաբանները։
Նշենք, որ Հրաչյան հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ առավել հայտնի որպես Սպիտակցի Հայկոյի որդին է։ Նա ակտիվորեն մասնակցում է բողոքի գործողություններին։
Աղբյուր` Panorama.am