«Հորս մահից հետո մի քանի ամիս կակազում էի». Անաիս Սարդարյան

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Անաիս Սարդարյանն է։ 

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։

Անաիսը հաղորդման ընթացքում խոսեց իր մանկության հուշերի, ծնողների և իր գործունեության մասին։

Դերասանուհին նախ նշեց, որ իր երեխաների մանկությունը խիստ տարբերվում է իր մանկությունից։

«Իմ մանկության տարիներին լավ ու վատ ապրող մարդկանց տարբերությունը այսքան մեծ չի եղել։ Մենք էլ շատ հաշտ ու ներդաշնակ էինք մեր ապրած կյանքի հետ։Ես ինձ հետ անցյալից կբերեի մարդկանց, որովհետև կարոտել եմ շատ, կբերեի իրենց արժեհամակարգը՝ իրենցն ամենաճիշտն էր։Ես մեկ- մեկ մտածում եմ ինչ լավա պապաս հիմա չկա, անկեղծ ես չեմ պատկերացնում, որ ինքը տեսներ դրսում քայլող ականջօղով տղա ու նորմալ տաներ, ես ռասիստ ու տենց չգիտեմ ինչիստ չեմ, չգիտեմ դրան ինչ են ասում, բայց եթե իմ պապան տեսներ` տեղում կմնար, չէր հասկանա էս ինչա։Ու ես հիշում եմ, որ դա ժամանակին ամոթ էր։Ես հիշում հարևանների մտերիմ լինելը, հիմա ես մի շենքում եմ ապրում որտեղ հարևաններիս կեսին չեմ ճանաչում։Այսօրվա իրավիճակը հեռվացրել ա մեզ հիմա ոչ մեկ դուռդ չի ծեծի ու ինչ որ բան չի ուզի։Հիշում եմ, որ ամսվա մեջ մի օր կար, որ կարող էինք մեզ թույլ տալ շոկոլադ առնելու, մամայի հետ գնում էինք ու երկար ընտրում,  ես ու քույրս հենց խանութում վիճում էինք, մաման ասում էր, որ վերջ`էս ամիս չեք ուտելու, ու որ ասում էր, էդպես էլ լինում էր։ Իսկ հիմա ես երեխաներիս ասում եմ `չէ, 5 րոպե հետո Մոնթեի դեմքը տեսնում եմ ու թողնում որ Playstation խաղա, իսկ մեր ժամանակ ինչ  Playstation մասին էր խոսքը։Պատկերացրեք ես սեպտեմբերի 1-ին չէի ուզում գնալ դասի, որովհետև ես նույն հագուստով պետքա գնայի, իսկ ես դա չէի ուզում ու շատերն էին հին շորերով գնում, նենց չի մենք յուրահատուկ վատ ապրող ենք եղել։ Մենք փոքր ժամանակ ամեն բան հասկանում էինք ոչինչ չէինք ուզում մեր ծնողներից։ հիմա մարդիկ իրենց երեխաներին հեռու են պահում հոգսերից, չեն խոսում Արցախի, կորստի, զոհերի մասին։Ես զարմանում եմ, ես փորձում եմ իմ երեխաներին բացատրեմ ամեն բան։Երեխայի հոգեբանությունը որևէ նյութական բան չունենալուց չի փչանա, երեխայի հոգեբանությունը կփչանա, երբ ինքը տեսնի որ իր դասարանի Վազգենչիկն ու Արմենչիկը իրար համբուրում են։ Ես ուզում եմ, որ մենք իսկապես հասկանանք մեր էն ժամանակվա վատ ապրելու, բայց արժեհամակարգի մեծ նշանակությունը մեր կրանքում։

2014 թվականին կյանքից հեռացավ դերասանուհու հայրը։ Անաիսը խոսեց նաև ծանր ապրումների մասին։

«Հայրս երկու տարի ծանր հիվանդա եղել, երկու տարի անդադար մահացելա, արդեն գիտակցություն չկար, չէր ուտում և այլն։Երբ դու անդադար տանջվող ծնող ես տեսնում, այն էլ 83 տարեկան, դու ուզում ես մեկ րոպե շուտ դա ավարտվի, ու իսկապես, երբ հայրս մահացավ, ես իր կողքին նստած Աստվածաշունչ էի կարդում։ Բոլորին ասեցի որ դուրս գան, գիտակցում էի ամեն բան, ծնող, որ տարիքում էլ կորցնես` ծանրա, էդ ընթացքում արդեն աշխատում էի, մի շրջան նկարահանումների չգնացի հետո մի քանի ամիս նորմալ չէի խոսում կակազում էի ։ Շատ ցավում եմ, որ հայրս երեխաներիս չի տեսել, Մոնթես շատ նմանա պապայիս, ու վստահ եմ, որ հայրս հիմա վերևից տեսնումա մեզ»։

աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями: