10 հայտնի հայուհիներ, որոնք մայրացան 2021-ին (ֆոտո)

Երեխայի ծնունդն ընտանիքում ամենամեծ տոնն է. մանկան ճիչը ստիպում է մոռանալ դժվարություններն ու նոր լավատեսությամբ լցվել կյանքի հանդեպ: Հայկական շոու-բիզնսի մի շարք հայտնի կանայք իրենց սիրելիներին անմոռանալի 2021 պարգեւեցին՝ ընտանիքի համալրմամբ:

Հայտնի հայուհիներ, որոնց համար տարին նշանավորվել է մայրական բերկրանքի վայելքով:

Շուշաննա Թովմասյան

2021-ի հենց առաջին օրը՝ հունվարի 1-ին, ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եւ ռեժիսոր Վահե Սայանի որդին՝ Միկան՝ դառնալով, իսկական, ամանորյա նվեր ծնողների համար:

Սուսաննա Պետրոսյան

2021-ը բարի լուրով էր սկսվել նաեւ երգչուհի Սուսաննա Պետրոսյանի համար: Նրա երկրորդ զավակը՝ Մարկը, լույս աշխարհ է եկել հունվարի 15-ին:

Լիլիթ Մուրադյան

Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի եւ Վահե Խանամիրյանի որդին՝ Միքայելը, լույս աշխարհ  եկել մարտի 1-ին: Տղան ընտանիքի երկրորդ զավակն է:

Մարի Պետրոսյան

«Ազիզյանները» սիթքոմից հայտնի Մարին նույնպես երիտասարդ մայրիկ է. նրա երկրորդ որդին, որին ծնողները Վազգեն են անվանել, ծնվել է մարտի 5-ին:

Անի Դաշյան

Հաղորդավարուհի, լրագրող Անի Դաշյանի երկրորդ զավակը՝ Միլանան, ծնվել է 2021-ի մայիսի 3-ին:

Հռիփսիմե Հակոբյան

Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի երկրորդ որդին ծնվել է 2021 թ-ի հունիսի 8-ին: Ծնողները նրան Ռոբերտ են անվանել:

Սոֆյա Պողոսյան

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանի եւ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի որդին ծնվել է օգոստոսի 18-ին:

Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյանի ու Վահրան Պետրոսյանի որդին՝ Յանը, լույս աշխարհ է եկել հոկտեմբերին: Փոքրիկը հայտնի ծնողների առաջնեկն է:

Սիրուն Մինաս

Հաղորդավարուհի, պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի երկրորդ զավակը ծնվել է նախորդ տարվա աշնանը: Սիրունն ամուսնուն դուստր է պարգեւել: Զույգը ունի նաեւ որդի, որը լույս աշխարհ է եկել 2020-ին:

Քրիստինա Եղոյան

Տարին ուրախալի լուրով փակեց դերասանուհի Քրիստինա Եղոյանը, որի առաջնեկը ծնվեց դեկտեմբերին՝ ԱՄՆ-ում: Քրիստինան ամուսնուն դուստր է պարգեւել,  որի համար ծնողներն ընտրել են Լեա Մարիա անունը:

Լուսանկարները՝ հայտնիների ինստագրամյան էջերից

Աղբյուր՝ NEWS.am STYLE

(Visited 399 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: