Բեմական անուն կոչվածը հին է այնքան, որքան հին է արվեստը: Համաշխարհային արվեստի մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ մենք անհատին ճանաչում ու սիրում ենք մեկ անունով, իսկ անձնագրով նա բոլորովին այլ անուն ունի: Ժամանակակից աստղերի մոտ էլ այս երևույթը շատ տարածված է, օրինակ՝ պարզվում է, որ Մադոննան ժամանակին Լուիզա Չիկոնե էր, Մերլին Մոնրոն՝ Նորմա Ջին, Լեդի Գագան էլ Ստեֆանի Ջոնս: Իսկ ռուսական փոփ երգչուհի Վալերիան ի ծնե Ալլա է եղել, Դիմա Բիլանն էլ Վիկտոր Բելան:
Մեր հայ հայտնիների մեջ էլ քիչ չեն նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են իրենց ծննդյան վկայականներում գրանցված անուններից և ընտրել են անուններ, որոնց հետ ավելի հաշտ ու համերաշխ են ապրում: Այսօր կանդրադառնանք նրանցից մի քանիսին:
Անատի Սաքանյան-Իրականում Անահիտ: Պարզապես, քանի որ Անահիտը հայկական ավանդական, ու ըստ այդմ նաև շատ տարածված անուն է, իսկ Անատին ի սկզբանե որոշել էր հայտնի դառնալ, նա նախընտրեց իր անվան մեջ անել մի քանի տառի տեղափոխություն: Արդյունքում Անահիտը դարձավ Անատի, ում սիրում ու ճանաչում են որպես մեր շոուբիզնեսի ամենագեղեցիկ ու յուրատիպ դերասանուհիներից մեկը:
Արտակ Վարդանյան-Իրականում Արտավազդ: Արտակին այս անունով երևի միայն հարազատները գիտեն ու համադասարանցիները: Ու չնայած հաղորդավարը անձնագրով դեռ շարունակում է Արտավազդ մնալ, այնուամենայնիվ, բոլորի համար նա Արտակ է:
Էրիկ Անթառանյան-Իրականում Արման Անթառանյան: Հարցազրույցներից մեկում Էրիկը պատմեց, թե ինչպես նա Արմանից Էրիկ դարձավ: Բանը նրանումն է, որ վաղ մանկությունից նրա ամենասիրելի կինոպերսոնաժը եղել է ֆրանսիական ՛՛Խաղալիքը՛՛ ֆիլմի նախագահի քմահաճ ու կամակոր տղան՝ Էրիկը, ում հետ էլ Արմանն իրեն ասոցացնում էր: Ու ահա երբ եկավ անձնագիր ստանալու տաիրքը, Էրիկը, նախապես համաձայնեցնելով իր մայրիկի հետ, անձնագրում գրանցվեց իր սիրելի անունով:
Ջուս Համբարյան-Իրականում Յանինա Համբարայան: Ջուսը ևս իրեն լիարժեք չէր զգում այն անվան հետ, որը ժամանակին իրեն ծնողներն էին տվել: Սկզբում միայն որպես բեմական անուն, իսկ ներկայումս նաև անձնագրով հաստատված՝ նա կրում է Ջուս անունը, որն ինչպես ինքն է մեկնաբանում՝ իր կերպարի պես հյութեղ է ու ամեն անգամ տարբեր:
Թաթա-Իրականում Ալբերտ Սիմոնյան: Դե բնականաբար՝ Թաթա ի ծնե այս հայտնի երգիչը լինել չէր կարող: Պարզապես մանկությունից իրեն այդպես են կոչել: Հետագայում Թաթան իր կեղծանունը նաև բրենդ դարձրեց, համանուն փրոդքաշն ստեղծեց ու հիմա նրան որպես Ալբերտ երևի թե միայն ամենամտերիմներն են ճանաչում:
Էնջլ-Գայանե Մարտիրոսյան: Սերիալային դերասանուհի Էնջլն էլ ժամանակին երգում էր, իսկ բեմական անունը նրան անհրաժեշտ էր իր կերպարն ամբողջացնելու համար: Բեմի վրա նա գրեթե միշտ հրեշտակի թևերով էր ելույթ ունենում, երգերն էլ միստիկական բովանդակության էին: Էնջլ կեղծանունն այս պարագայում ամբողջացրեց աղջկա կերպարը:
Ռիչարդ Մադլենյան-Նորայր: Իրականում Մադլենյանը ևս Ռիչարդի իսկական ազգանունը չէ: Նա այդ ազգանունը ստացել է իր մայրիկի պատվին ու հարցազրույցներից մեկում պատմել է, որ պարզապես նոր ազգանուն ունենալու համար իր մայրիկի՝ Մադլենի անվան վերջում –յան է ավելացրել: Ու եթե Նորայր անունով հազարավոր երիտաասրդների կարելի է հանդիպել, ապա Ռիչարդ և այն էլ Մադլենյան՝ միանշանակ մեկն է: Հավանաբար հենց սրան էլ ցանակցել է հասնել դերասան-երգահանը: