Հայ հայտնիներ, ովքեր մш հшցել են երիտասարդ տшրիքում (տեսանյութ)

Այս անգամ Starnews-ն անդրադառնում հայ հայտնիների, ովքեր կյանքից շատ վաղ են հեռացել, չնայած դրան՝ տարիները նրանց երբեք մոռացնել չեն տալիս:

Վարդուհի Վարդանյան

Երգչուհին մահացավ այն շրջանում, երբ փառքի գագաթնակետին էր: Թութուշը, ինչպես նրան սիրում էին դիմել հարազատները, հիմա 45 տարեկան կլիներ, սակայն 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից երգչուհին մահացավ:

Մարկ Սաղաթելյան

Սիրված շոումենը մահացել է 2013 թվականին: 41 տարեկանու նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ և գլխուղեղի արյունազեղում: Մինչ օրս Մարկի կինը՝ հրապարակումներ է անում նրա վերաբերյալ:

Էդգար Էլբակյան

Դերասան, թատրոնի ռեժիսոր Էդգար Էլբակյանին ըստ մասնագետների՝ մեծ ապագա էր սպասվում: Էդգար Էլբակյան կրտսերը շուրջ հարյուր բանաստեղծությունների, թատերգությունների, պոեմների, պատմվածքների ու երգերի հեղինակ է:Մեր օրերում հայտնի դարձած
«Լուսին երգը» և մի շարք այլ գեղեցիկ երգերի հեղինակ նույպես նա է:Տաղանդաշատ Էդգարը հասցրել էր այս ամենն անել ընդամենը 18 տարեկանում: Նա մահացել է 2000 թվականի օգոստոսի 13-ին:

Երվանդ Ենգիբարյան

2013 թվականին իր ծննդյան 30-ամյակի օրը ավտովթարի հետեւանքով կյանքից հեռացավ դերասան Երվանդ Ենգիբարյանը: Դերասանը հենց 2013 թվականին արժանացել էր «Արտավազդ» մրցանակին՝ որպես լավագույն դերասան:Սիրված դերասանի մահն անսպասելի ու ցավոտ էր նրա խաղընկերների ու հարազատների համար:
Հասմիկ Ղարիբյան

Նա ընդամենը 34 տարեկան էր:  2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ:

(Visited 107 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: