Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Լուրը ցնցեց նրա երկրպագուներին ու գործընկերներին։ Համացանցում հնչեցին բազմաթիվ ցավակցական և կարեկցանքի խոսքեր։
Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներն ևս կիսում են այս ծանր վիշտը՝ հրապարակելով հուզիչ գրառումներ։
Էլլեն Ասատրյանը հրապարակել է համատեղ լուսանկար՝ կից գրելով. «Գագ ջան, քեզ անհոգ ու ուրախ կյանքն էր սազում, երգելն ու պարելը»։

Մարինկա Խաչատրյանը ևս լուսանկար է հրապարակել և գրել. «Կյանքը երբեմն անասելի ծանր է լինում… Վատ լուրը՝ վատ լուրի հետևից… Գագ ջան, Աստված հոգիդ լուսավորի»։

Երգչուհի Դիանա Հարությունյանը իր էջում կիսվել է հետևյալ տողերով. «Բառեր չկան ասելու… Ուղղակի շատ անհավատալի ա ու ցավոտ։ Աստված թող լույսի մեջ պահի հոգիդ, Գագ ջան… Չգիտեմ(( չգիտենք ոչ մեկս((( »։
Երգչի անժամանակ մահը մեծ ցավ է պատճառել ինչպես նրա մտերիմներին, այնպես էլ արվեստի ոլորտի ներկայացուցիչներին ու երկրպագուներին։
