Մի քանի տարի է, ինչ դերասաններ Հայկ Հովհաննիսյանն ու Անահըտ Մանուկյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին և ժամանակ առ ժամանակ համատեղ լուսանկարներով ու տեսանյութերով են ներկայանում, միասին են մասնակցում հանրային միջոցառումներին։
Վերջերս անգամ նրանց ընդհանուր ծանոթներից մեկը սոցիալական հարթակներում արված հրապարակման մեջ նշել էր, որ չգիտի, թե հարսանիքին ում կողմից է հրավիրված լինելու՝ այդպիսով ակնարկելով, որ զույգը մտադրություն ունի օրինականացնել հարաբերությունները։

Օրերս էլ Հայկը ինստագրամյան իր էջի story բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան էր կազնմակերպել։ Օգտատերերից մեկը հարցրել էր.
«Ընկերուհի ունե՞ք»։ Ի պատասխան՝ Հայկը նշել է. «Ոչ, ամուսնացած եմ»։
Դերասանի նման արձագանքը խոսակցությունների տեղիք էր տվել, որ, գուցե, Հայկն ու Անահիտն ամուսնացել են, սակայն հարսանիքը տեղի է ունեցել մտերիմների շրջապատում և հանրային կերպով այդ մասին չեն հայտարարել։
Սակայն, ամենայն հավանականությամբ, Հայկը պարզապես կատակել է թեմայի շուրջ։