Անի Քոչարյանի կյանքը բուռն է ու հագեցած։
Նա իր խոսքում միշտ ուրախ ու գեղեցիկ իրողությունների մասին է խոսում, սակայն հազվադեպ է անդրադառնում իր դժվար մանկությանը, որը եղել է կորուստներով։ Անիի համար առանձնապես ցավոտ է եղել հայրիկի կորուստը։
Անին հիշում է, որ այդ ժամանակ տասնմեկամյա փոքրիկ աղջնակ է եղել։ Նա հոր համար յուրահատուկ աշխարհ է եղել, իսկ հայրն իր համար է լրիվ այլ մի աշխարհ եղել։ Անիի համար հայրիկի կորստից հետո աշխարհ այլ գույներով է ներկայացել։
Նա հիշում է, թե ինչ երազանքներ ուներ հայրը։ Հոր մահից հետո հասկացել է, որ երազանքները չկատարվելու, իրականություն չդառնալու սովորություն ունեն։ Նա դադարել է երազանքներ պահել հենց այդ պատճառով, մինչդեռ մինչ այդ դեպքն ունեցել է գունավոր երազներ։
Արտիստուհու համար հայրիկի վաղ կորուստը նրան ավելի ռեալ մտածելու կարողություն է տվել․ նա սովորել է ապրել հենց ներկա օրով։ Արտիստուհու մանկության հուշերի մասին՝ կից։