Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը. Նա «Բանակում»-ից հայտնի Գոռ Հարությունյանի եղբայրն է

Կյանքից հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Նա «Բանակում» սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։

Տխուր լուրը հայտնի է դարձել դերասան Էմիլ Գալստյանի գրառումից։ Նա հուզիչ խոսքերով է հրաժեշտ տվել ընկերոջը՝ գրելով.

«Իմ բռատս, ուժեղ տղա, ամեն վայրկյանը քո հետ ապրած սրտիս մեջ ա հավերժ, լույս դառնաս լույս ախպերս, հավատալու չի, չեմ տեղավորվում»։

Երգչի մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Նրա կորուստը մեծ ցավ է պատճառել հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում էին նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: