Արամ Ասատրյանի թոռներից մեկը՝ Արամ Ասատրյան կրտսերը, հանրությանը հայտնի դարձավ իր՝ սիրելիին արած ամուսնության հուզիչ առաջարկից հետո։
Եվ մեկ տարի առաջ՝ Երևանում, տեղի ունեցավ Արամի և նրա սիրելիի՝ Աննայի, շքեղ նշանադրության արարողությունը, որից հետո Աննան ևս հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։
Արամ Ասատրյանի սիրելին այսօր ինստագրամյան հարթակում ունի շատ հետևորդներ և ակտիվորեն ներկայացնում է իր առօրյայից կադրեր։
Սակայն այսօր Աննայի հրապարակումը փոքր ինչ հուզիչ էր, նա հրապարակել էր սիրելիի հետ լուսանկար ու գրել`«Կարոտում եմ քեզ»։