Կարիք ունես մեկի, ով քոնը չէ… Գևորգ Գրիգորյանը խախտեց լռությունը. Մանրամասներ

Տարիներ շարունակ Գևորգ Գրիգորյանը համարվել է հայկական շոուբիզնեսի ամենապահանջված դերասաններից մեկը, սակայն վերջին շրջանում նրա մասնագիտական ակտիվությունը զգալիորեն նվազել է։ Նա գրեթե չի նկարահանվում սերիալներում և հազվադեպ է մասնակցում նոր նախագծերի։

Դերասանը պասիվ է նաև սոցիալական հարթակներում, սակայն օրերս ինստագրամյան էջի «story» բաժնում կիսվել էր խորհրդավոր գրառմամբ՝ հրապարակելով բանաստեղծական տողեր․ «Դու կարիքն ունես մեկի, ով քոնը չէ»։

Հատկանշական է, որ երկար ժամանակ քննարկվում էին նրա և դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հարաբերությունները։ Նրանց անձնական կյանքը հաճախ հայտնվում էր հանրության ուշադրության կենտրոնում և նույնիսկ քննադատությունների առիթ դառնում։ Ավելի ուշ զույգը որոշում էր կայացրել չխոսել անձնական թեմաների մասին։

Թեև ժամանակին տարածվել էին բաժանման մասին լուրեր, նրանք այդպես էլ պաշտոնապես չեն հաստատել կամ հերքել այդ տեղեկությունները, ինչն էլ ավելի է խորացնում հետաքրքրությունը նրանց հարաբերությունների շուրջ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: