«Լուռ ցավից՝ ներքին լույս»․ Էլեոնորա Պետրոսյանի ծննդյան խոստովանությունը հուզել է բոլորին

Այսօր իր ծննդյան օրն է նշում պարուհի Էլեոնորա Պետրոսյանը՝ ներկայանալով ոչ միայն գեղեցիկ ֆոտոշարքով, այլև անչափ անկեղծ ու հուզիչ խոստովանությամբ։

Նրա նոր հրապարակումը պարզապես լուսանկարների շարք չէ․ դա մի ամբողջ պատմություն է՝ անցած տարվա լուռ պայքարի, ներքին ցավերի և վերածննդի մասին։ Էլեոնորան խոստովանում է, որ տարին հեշտ չի եղել․ եղել են ծանր պահեր, երբ լռությունն ավելի շատ բան էր ասում, քան բառերը, օրեր՝ երբ պարզապես պետք էր ուժ գտնել շարունակելու։

Սակայն հենց այդ դժվարությունների միջով անցնելով՝ նա գտել է իր մեջ նոր ուժ։ Սովորել է ընդունել կյանքը՝ առանց ավելորդ պայքարի, գնահատել փոքր հաղթանակները և ամենակարևորը՝ չկորցնել ներսի լույսը, անգամ ամենախավար օրերին։

Այսօր նա արդեն այլ մարդ է՝ ավելի խաղաղ, ավելի հասուն և ավելի մոտ ինքն իրեն։ Նրա խոսքերը ոչ միայն ինքն իրեն ուղղված շնորհավորանք են, այլ նաև ուժի և հավատքի ուղերձ բոլոր նրանց համար, ովքեր երբևէ անցել են նման ճանապարհով։

Էլեոնորայի այս ֆոտոշարքը կարծես արտացոլում է հենց այդ փոփոխությունը․ նուրբ, խորքային և միևնույն ժամանակ ուժեղ։ Յուրաքանչյուր կադր խոսում է նոր սկիզբի մասին։

Այս ծննդյան օրը նրա համար պարզապես տարեդարձ չէ, այլ նոր փուլ՝ լի լույսով, ջերմությամբ և հավատով, որ ամենալավը դեռ առջևում է։

«Այսօր իմ ծննդյան օրն է Ու այս տարի ես ինձ նայում եմ մի փոքր ուրիշ հայացքով…

Անցած տարին հեշտ չէր։

Կային լուռ պահեր, երբ ներսումս ծանրություն կար, երբ շատ բաներ չէի ասում, բայց խորապես զգում էի: Կային օրեր, երբ ուղղակի փորձում էի պահել ինձ՝ չկորցնել այն փոքր լույսը, որը դեռ ունեի ներսում։

Ես դանդաղ սովորեցի ընդունել կյանքը՝ իր բոլոր կողմերով: Սովորեցի չպայքարել ամեն բանի դեմ, այլ պարզապես անցնել դրա միջով։ Սովորեցի գնահատել փոքր հաղթանակները, նույնիսկ այն օրերին, երբ թվում էր՝ ոչինչ չի փոխվում։

Եվ հիմա… ես այստեղ եմ: Ավելի խաղաղ, ավելի հասուն, ավելի մոտ ինքս ինձ։ Այսօր ուզում եմ շնորհակալություն ասել ինքս ինձ՝ բոլոր այն նուրբ, աննկատ ուժի համար, բոլոր այն օրերի համար, երբ պարզապես շարունակեցի, և այն հավատքի համար, որը նույնիսկ ամենախավար պահին չմարեց:

Ծնունդդ շնորհավոր Էլեոնորա Թող այս նոր տարին բերի ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն ու իրական ուրախություն… և ես գիտեմ՝ ամենալավը դեռ առջևում է»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: