Երեկ՝ հունվարի 17-ին, 55- տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ հաղորդավարուհի Զառա Արամյանը։

Սիրված հաղորդավարուհուն հիվանդանոց էին տեղափոխել նախորդ օրը։ Նրա վիճակը գնահատվում էր ծանր։
Երեկ շատ հայտնիներ իրենց ցավակցությունն են հայտնել Զառա Արամյանի անժամանակ կորստի առթիվ։ Դերասան Հրանտ Թոխատյանը իր սոցիալական էջում գրել է.
«Զառա ջան…սիրուն…համով…տաղանդավոր ու շատ հարազատ…Լույսերի մեջ մնաս»։