Լուիզա Ներսիսյանը՝ իր և Հրանտ Թոխատյանի ամուսնալուծության մասին (տեսանյութ)

Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանն ամենաքննարկված զույգերից մեկն են:

Գրեթե բոլոր հարցազրույցներում Լուիզան հերքում է այն տեղեկությունը, որ ինքը և Հրանտն ամուսնալուծվել են:Հոգնելով այդ բամբասանքներից՝ Լուիզան այս անգամ խոսել է այդ մասին Women’s club-ի բեմից:

Լուիզան նշել է, որ հերթական անգամ կարդալով իրենց բաժանման մասին, անմիջապես իր կողքին պառկած Հրանտին արթնացրել է և հարցրել է, թե նա ինչո՞ւ է իրենից բաժանվել, ինչին դերասանը դրական պատասխան է տվել, քանի որ Լուիզան միայն իր համար էր սուրճ պատրաստել:

Հավելենք, որ Հրանտ Թոխատյանը մեկ անգամ խոստովանել է, որ իրենց միության սկզբնական ժամանակաշրջանում դժվարությունները շատ էին, որովհետև բնույթով ակտիվ, շփվող, հավաքույթներ, երեկույթներ ու կարմիր գորգեր սիրող Լուիզան ձանձրանում էր Թոխատյանի հասուն ընկերների հետ հանդպումներից ու շփումից:Ի դեպ, նրանց միջև 19 տարվա տարիքային տարբերություն կա:

Հավանաբար, դա է պատճառը, որ Լուիզային և Հրանտին հազվադեպ կարելի է տեսնել միասին, այդտեղից էլ ծագում են ասեկոսեները:

աղբյուր

(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: