Որբաթ օրը, Հանային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման Մարտի 8-ին նվիրված թողարկման հյուրը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն էր:
Հաղորդման ընթացքում Լիլին իր խոսքը կազմելիս մի քանի անգամ սխալվեց, նա պատմում էր, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ միացել է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությանը եւ այցելել Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու տեղի կին բնակիչներին:
Սակայն այս մասին խոսելիս Լիլին հուզմունքից չէր հիշում «Նորքի տուն-ինտերնատի» անունը: Այս միջադեպը հաղորդման ընթացքում հումորի վերածեցին հաղորդավարները՝ Արամ MP3-ին եւ Ավետ Բարսեղյանը, իսկ այսօր արդեն ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հաղորդումը դիտարկվում է որպես ծաղրանք Լիլիի նկատմամաբ:
«Ինչպե՞ս էին «Լավ երեկո»-ի հաղորդավարները «ղժժում» Միսս Արմենիայի հաղթող Լիլի Սարգսյանի վրա»՝ այս վերանգրով նյութերը վերջին օրերին ամենաքննարկվողն են: Այս երևությը մեծ դժգոհությունների առիթ դարձավ:
Բացի այդ, հեռուստաշոուի վարողներից՝ Արուսիկ Տիգրանյանի պատրաստած ռեպորտաժում ծաղրի ենթարկվեցին կալանավորված կանայք: Կոնկրետ այս դեպքով իրենց բողոքն արտահայտեցին նաև մի շարք իրավապաշտպաններ:
Ֆեյսբուքյան որոշ օգտատրեր գրում են, որ այս առիթով դժգոհ են նաև Հանրային հեռուստաընկերությունում: Լուրեր են շրջանառվում, որ հարցը շատ խիստ է դրված ու հնարավոր է անգամ, որ հաղորդավարների փոփոխություն լինի, կամ վերանայվի հեռուստաշոուի ձևաչափը:
Հուսանք, որ այս դեպքը պատճառ չի հանդիսանա հաղորդման ձևաչափի փոփոխման, կամ վերջինիս փակմանը: