Ու նորից Սեպտեմբերի 1, ու նորոց տոնական հրապարակումներ։ Հայաստանյան դպրոցներում բւ բուհերում այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին ու հայտնիներից շատերը հանդես էին եկել հրապարակումներով՝ ցույց տալով, թե ինչ տեսքով են դպրոց ճանապարհել երեխաներին։
Երգիչ Սարո Թովմասյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել էր դստեր լուսանկարը՝ ցույց տալով նրա սեպտեմբերմեկյան տեսքը։
Դերասանուհի Անաիս Սարդարյանի որդին՝ Մոնթեն, գնացել էր առաջին դասարան ու Անաիսը ծավալուն հոլովակի միջոցով ներկայացրել էր տոնական օրվա ընթացքը։
Արամեի ու Աննա Թովմասյանի դուստրն էլ՝ Աննա-Մարիան երգով էր հանդես եկել սեպտեմբերմեկյան միջոցառմանը ու ծնողները կիսվել էին դստեր մասնակցությամբ բազմաթիվ հոլովակներով։
Դերասանուհո Անահիտ Կիրակոսյանն էլ լուսանկար էր հրապարակել՝ բարի ընթացք մաղթելով քրոջ երեխային։