Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, կրկին Մոսկվա տեղափոխվելուց հետո ավելացրել է իր ներկայությունը սոցիալական հարթակներում՝ հիմնականում հրապարակելով դստեր՝ Եվայի մասնակցությամբ ջերմ կադրեր։
Հերթական անգամ Անին նոր տեսանյութ է տարածել, որտեղ փոքրիկը երգում է՝ «Թող լինի միշտ մայրիկը, թող լինի միշտ արևը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Հայրերի տոնի առթիվ, Անդրեն ևս դստեր հետ կադրեր էր հրապարակել ու գրել.
«Չեն կարող բաժանել այն, ինչ սրտով է կապված»։