«Երկար էի մտածում` կիսվե՞լ իմ երջանկությամբ, թե՞ ոչ»․ ծնվել է Սիլվա Հակոբյանի դուստրը

Երգչուհի Սիլվա Հակոբյանը գրառում է արել, հայտնելով, որ լույս աշխարհ է եկել իր երկրորդ դուստրը։ Երգչուհին գրել է․«Երկար էի մտածում` կիսվե՞լ ձեզ հետ այսօրվա իմ երջանկությամբ, թե՞ ոչ,բայց հասկացա, որ պետք է կիսվել ու թշնամուն ևս մեկ անգամ ապացուցել, որ մենք եղել ենք,կանք ու կշատանանք։

Բարով ես եկել լույս աշխարհ, ի՛մ Սառա։
Թող քո ու մեր հրաշք մանուկների ծննդով, խաղաղություն, սեր ու միասնություն տիրի իմ Հայաստան աշխարհում»։

 

 

(Visited 95 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: